Նշիր օրացույցումդ օգոստոսի 5-ը և 6ը ՍԵՎԱՆ միջազգային երաժշտական փարատոնի համար
Ստեղծման պատմություն
«Սևան» երաժշտական փառատոն-ը հիմնվել է 2015 թ-ին՝ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կամավորների կողմից՝ «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով: Այն երաժշտական հանդիպման ֆորմատ է, որը չունի սահմաններ: Փառատոնը հարթակ է հայտնի և դեռևս ոչ այնքան հայտնի, բայց տաղանդավոր խմբերին մեկ բեմում ելույթ ունենալու հնարավորություն տալու, նոր կապեր , համագործակցություններ ձեռք բերելու համար: Եվ վերջապես այն պարզապես 2 օր երաժշտութան լեզվով խոսելու և բնությունը վայելելու հրաշալի հնարավորություն է: 2018-ից փառատոնը դարձել է միջազգային ու հյուրընկալել է երաժշտական խմբեր Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆ
Մենք երջանկություն ենք ունեցել ծնվել Սևանա լճի հարևանությամբ և մեծ պատասխանատվությամբ ու սիրով ենք վերաբերվում մեր լճին։ Ամենից առավել կարևորում ենք լճի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը։ Լճից ճիշտ օգտվելու, ռեսուրսները չսպառելու և չաղտոտելու մշակույթը տարածելու գործում փառատոնն ամեն տարի իր ձևով, խաղաղ ու մշակութային կրթում է իր հետևորդներին՝ ամենից առաջ ՍԵՐ քարոզելով բնության հուշարձանի հանդեպ։ Պատահական չէ, որ փառատոնի հիմնական ուղերձն է «Շնորհակալություն, Սևան» : Բազմաթիվ հանրային դեմքեր տեսաուղերձների միջոցով արդեն միացել են այս շարժմանը, որը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները:
Մասնակիցներ
Eleven green
Katil
Vishup
Shushva Band
Young Georgian Lolitaz
Khndzori Sok
Vacations on Mars
Art Phoenix
Khroniki Kraya
Tiezerk Band
Gyumri Rock School
Rozen Tal
The Drive Dreamers
Sheygun
Allianplace
Peace Corps Baand
Deep Image
Astafian
Arabella
Bohem Quartet
Tchamich band
Mane & Sylvia
Air&Gun Project
The Pillows Family
Highgae
Violin Revolution
Colors Of Music
Aratta
Katil
Vishup
Shushva Band
Young Georgian Lolitaz
Khndzori Sok
Vacations on Mars
Art Phoenix
Khroniki Kraya
Tiezerk Band
Gyumri Rock School
Rozen Tal
The Drive Dreamers
Sheygun
Allianplace
Peace Corps Baand
Deep Image
Astafian
Arabella
Bohem Quartet
Tchamich band
Mane & Sylvia
Air&Gun Project
The Pillows Family
Highgae
Violin Revolution
Colors Of Music
Հաճախ տրվող հարցեր
Ե՞րբ է տեղի ունենալու փառատոնը։
<<Սևան>> միջազգային երաժշտական փառատոն այս տարի արդեն 7-րդ անգամ իր դռները կբացի այցելուների առջև օգոստոսի 5-ին և 6-ին
Որտե՞ղ է տեղի ունենում փառատոնը։
Օգոստոսի 5-ին և 6-ին Սևանա լճի հանրային առաջին լողափում
Որքա՞ն է մուտքավճարը։
Փառատոնի մուտքը ԱԶԱՏ է։
Գիշերակացի ի՞նչ տարբերակներ կան։
Փառատոնի այցելուները կարող են վարձակալել վրաններ
Խնդրում ենք ամրագրել նախապես` 096723126
Բացի այդ քաղաքում և ափամերձ տարածքում կան հյուրանոցներ, հյուրատներ, B&B-ներ, հոսթելներ և գիշերակացի այլ հնարավորություններ:
Սննդի ի՞նչ տարբերակներ կան։
Փառատոնային 2 օրերի ընթացքում կարող եք օգտվել տարածքում գործող տաղավարներից` արագ սննդի կետեր, զովացուցիչ ըմպելիքներ, տարատեսակ կոկտեյլներ և այլն
Ինչպե՞ս կարելի է հասնել Սևան։
Սևան ժամանող տրանսպորտային միջոցներ տարբեր մարզերից.
07։00 – 20։00,Երևան – Սևան, երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող մեքենաներ, ուղեվարձը կազմում է 700 դրամ, գործում են ամեն 30 րոպեն մեկ։
Երևան – Սևան, գնացքը Երևանի Սասունցի Դավիթ կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:30 :
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 1500 դրամ մինչև Սևանի կայարան։
Ավելի մանրամասն՝ 060463445
Գավառ – Սևան 09։30, 11։00, 14։10, 17։00,
Սևան – Գավառ 09։30, 11։00, 14։10, 17։00։ Ուղեվարձը կազմում է 500 դրամ։ Ավելի մանրամասն՝ 098566959
Վանաձոր – Սևան, 09։00-ին Վանաձորից շարժվում է դեպի Սևան – Երևան մայրուղի, սակայն մուտք չի գործում քաղաք։ Ավելի մանրամասն՝ 093879628 / 093423693
Մասնակցության պայմաններ
Փառատոնին մասնակցելու նախապայմաններն են՝
- Ցանկալի է ունենալ սեփական երգերից բաղկացած երգացանկ
- Կիսել փառատոնի գաղափարը, այն է՝ տարվա մեջ մեկ օր ասենք շնորհակալություն Սևանին
- Լինել ստեղծարար, շփվող, օգնող և լի դրական էներգիայով
Նախընտրությունը կտրվի Rock (ոճի լայն իմաստով) և ֆոլկի ժամանակակից մշակումներին:
Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://drive.google.com/drive/folders/1LHwtpkCLlZ7O61iYh-0c6H_5JZDk12Sy?usp=sharing
Մասնակցության հայտ
Նվիրաբերել
Նվիրաբերել ՍԵՎԱՆ միջազգային երաժշտական փառատոնին