Փոխենք երաժշտությամբ

«Սևան» միջազգային երաժշտական փառատոն

Օգոստոսի 6-ին և 7-ին արի Սևան և ժամը 13:00-ից վայելիր անզուգական Սևանա լիճը, օգտվիր բազմազան տաղավարներից և ժամը 17:30-ից վայեիր հրաշալի երաժշտություն:

Ստեղծման պատմություն

«Սևան» երաժշտական փառատոն-ը հիմնվել է 2015 թ-ին՝ ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի կամավորների կողմից՝ «Փոխենք երաժշտությամբ» կարգախոսով: Այն երաժշտական հանդիպման ֆորմատ է, որը չունի սահմաններ: Փառատոնը հարթակ է հայտնի և դեռևս ոչ այնքան հայտնի, բայց տաղանդավոր խմբերին մեկ բեմում ելույթ ունենալու հնարավորություն տալու, նոր կապեր , համագործակցություններ ձեռք բերելու համար: Եվ վերջապես այն պարզապես 2 օր երաժշտութան լեզվով խոսելու և բնությունը վայելելու հրաշալի հնարավորություն է: 2018-ից փառատոնը դարձել է միջազգային ու հյուրընկալել է երաժշտական խմբեր Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆ

Մենք երջանկություն ենք ունեցել ծնվել Սևանա լճի հարևանությամբ և մեծ պատասխանատվությամբ ու սիրով ենք վերաբերվում մեր լճին։ Ամենից առավել կարևորում ենք լճի հանդեպ վերաբերմունքի ձևավորումը։ Լճից ճիշտ օգտվելու, ռեսուրսները չսպառելու և չաղտոտելու մշակույթը տարածելու գործում փառատոնն ամեն տարի իր ձևով, խաղաղ ու մշակութային կրթում է իր հետևորդներին՝ ամենից առաջ ՍԵՐ քարոզելով բնության հուշարձանի հանդեպ։ Պատահական չէ, որ փառատոնի հիմնական ուղերձն է «Շնորհակալություն, Սևան» : Բազմաթիվ հանրային դեմքեր տեսաուղերձների միջոցով արդեն միացել են այս շարժմանը, որը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները:

Մասնակիցներ

Aratta

Katil

Vishup

Shushva Band

Khroniki Kraya

Tiezerk Band

Gyumri Rock School

Rozen Tal

Young Georgian Lolitaz

Khndzori Sok

Vacations on Mars

Art Phoenix

The Drive Dreamers

Sheygun

Allianplace

Peace Corps Baand

Deep Image

Astafian

Arabella

Bohem Quartet

Tchamich band

Mane & Sylvia

Air&Gun Project

The Pillows Family

Highgae

Violin Revolution

Colors Of Music

Հաճախ տրվող հարցեր

Ե՞րբ է տեղի ունենալու փառատոնը։

<<Սևան>> միջազգային երաժշտական փառատոն այս տարի արդեն 6-րդ անգամ իր դռները կբացի այցելուների առջև օգոստոսի 6-ին և 7-ին

Որտե՞ղ է տեղի ունենում փառատոնը։

Օգոստոսի 6-ին Սևանա լճի հանրային առաջին լողափում

Օգոստոսի 7-ին Սևան քաղաքի փառատոնային պուրակում

Որքա՞ն է մուտքավճարը։

Փառատոնի մուտքը ԱԶԱՏ է։

Գիշերակացի ի՞նչ տարբերակներ կան։

Փառատոնի այցելուները կարող են վարձակալել վրաններ` մեկ անձի համար սկսած 6500 դրամից (արժեքը ներառում է վրան, քնապարկ և լապտեր)
Խնդրում ենք ամրագրել նախապես` 096071122

Բացի այդ քաղաքում և ափամերձ տարածքում կան հյուրանոցներ, հյուրատներ, B&B-ներ, հոսթելներ և գիշերակացի այլ հնարավորություններ:

Սննդի ի՞նչ տարբերակներ կան։

Փառատոնային 2 օրերի ընթացքում կարող եք օգտվել տարածքում գործող տաղավարներից` արագ սննդի կետեր, զովացուցիչ ըմպելիքներ, տարատեսակ կոկտեյլներ և այլն

Ինչպե՞ս կարելի է հասնել Սևան։

Սևան հասնելու համար կա մի քանի միջոց.

1.07։00 – 20։00,Երևան – Սևան, երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող մեքենաներ, ուղեվարձը կազմում է 700 դրամ, գործում են ամեն 30 րոպեն մեկ։

2.Երևան – Սևան, գնացքը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30՝ Սևանի կայարան ժամանելով 10:30 :
Տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչև Սևանի կայարան։
Ավելի մանրամասն՝ 060463445

3.Գավառ – Սևան 09։30, 11։00, 14։10, 17։00,
Սևան – Գավառ 09։30, 11։00, 14։10, 17։00։ Ուղեվարձը կազմում է 500 դրամ։ Ավելի մանրամասն՝ 098566959

4.Վանաձոր – Սևան, 09։00-ին Վանաձորից շարժվում է դեպի Սևան – Երևան մայրուղի, սակայն մուտք չի գործում քաղաք։ Ավելի մանրամասն՝ 093879628 / 093423693

Մասնակցության պայմաններ

Փառատոնին մասնակցելու նախապայմաններն են՝

  1. Ցանկալի է ունենալ սեփական երգերից բաղկացած երգացանկ
  2. Կիսել փառատոնի գաղափարը, այն է՝ տարվա մեջ մեկ օր ասենք շնորհակալություն Սևանին
  3. Լինել ստեղծարար, շփվող, օգնող և լի դրական էներգիայով

Նախընտրությունը կտրվի Rock (ոճի լայն իմաստով) և ֆոլկի ժամանակակից մշակումներին:

Առավել մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://drive.google.com/drive/folders/1LHwtpkCLlZ7O61iYh-0c6H_5JZDk12Sy?usp=sharing

Մասնակցության հայտ

    Հետադարձ կապ

    Էլ․ փոստ sevanmusfest@gmail.com

    Հեռ․ +374 55 66 21 19, +374 99 08 06 51